
HBDH: «Չե՛նք մոռացել և չե՛նք մոռանա Հայոց ցեղասպանությունը»

Թուրքիայում գործող «Ժողովուրդների միասնական հեղափոխական շարժման» (HBDH) գործադիր կոմիտեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր կամքն այդ ցեղասպանական համակարգը մասնատելու հարցում: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:
Հայտարարությունը հրապարակվել է թուրքալեզու քրդական ընդդիմադիր կայքում։
«1915-ի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակահատվածում, ֆաշիստական «Միություն և առաջադիմություն կուսակցության» կողմից նախապես ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հարգանքով ենք հիշում և ոգեկոչում ցեղասպանության ու կոտորածների ընթացքում անմահացածներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ «HBDH»-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական և ընդգծվում է, որ այն համագործակցում է ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ: