ԱՄՆ ՊՆ-ն կչեղարկի Covid-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար կրճատումները. նախարար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կչեղարկի կարգապահական գանձումներն ու կրճատումները, որոնք նախկինում կիրառվել են զինծառայողների և վետերանների նկատմամբ Covid-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար։ X սոցցանցում հրապարակված տեսաուղերձում այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ցանկանում ենք բանակ վերադարձնել բոլոր նրանց, ովքեր տուժել են պատվաստման հրամանի պատճառով»,- նշել է նա։

Հեգսեթը հայտնել է, որ հուշագիր է ստորագրել, որում կադրային հարցերով փոխնախարարը պետք է լրացուցիչ առաջարկներ ուղղի տուժած զինծառայողների դիմումները քննող հանձնաժողովներին։

«Մենք փորձում ենք շտկել այդ որոշման սխալները և վերականգնել արդարությունը: Դա վերաբերում է նաև նրանց, ում կարիերան տուժել է պատվաստման վերաբերյալ նախորդ վարչակազմի կողմից չեղարկված հրամանի պատճառով»,- ասել է նա:

Նոր փաստաթուղթն ընդլայնում է նախկինում սահմանված միջոցները և լրացուցիչ իրավական երաշխիքներ է տրամադրում զինծառայողների և վետերանների համար, որոնք ճնշումների են ենթարկվել պատվաստումներից հրաժարվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս