Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն կարծիքին է, որ բացի այն խորքային սխալ քաղաքական գծից, որ իշխանությունները տանում են թե՛ արտաքին, թե՛ ներքին իմաստով, այն սխալ իրավական, տնտեսական, ֆինանսավարկային և հարկային քաղաքականություններից, ավելի պրոբլեմատիկ է հասարակության կազմաքանդման քաղաքականությունը:
#ՀԻՄԱ. ԳՅՈՒՄՐԻԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԴԵԲԱՏԸ. #ՈՒՂԻՂ
Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:
Եզրափակելով նշեմ, որ հիշյալ հողամասերի օտարումը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ դպրոցների ու մանկապարտեզի բնականոն գործունեության վրա, դրանք երբևէ չեն օգտագործվել այդ հաստատությունների կողմից, որպիսի հանգամանքը հաստատված է նաև քրեական գործով։
Մարտի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ։
Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Փարիզում Ուկրաինայի հարցով եվրոպական մի քանի երկրների և Կանադայի առաջնորդների հանդիպումից հետո։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ քարաթափման աշխատանքներով պայմանավորված այդս ընթացքում վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու:
Եգիպտական պատվիրակության անդամները մեկնել են Դոհա՝ շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման շրջանակներում կարելի է պայմանավորվել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու վերաբերյալ: Մակրոնն այս մասին հայտարարել է մարտի 27-ին Փարիզում:
«Կրկնում եմ՝ Փաշինյանի մնալ-չմնալը կախված է Բաքվի դիրքորոշումից, Ալիևն է որոշում՝ Փաշինյանը կմնա՞, թե՞ նրան կհեռացնեն սահմանային էսկալացիա հրահրելու ճանապարհով»,- ասաց նա։
Այսօր այցելել եմ Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր: Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին:
Երեխաների օմբուդսմենի մամուլի ծառայության տվյալներով՝ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի աջակցությամբ Ռուսաստանում 13 ընտանիքի 20 երեխա միավորվել է հարազատների հետ, 80 ընտանիքից 100 երեխա միավորվել է հարազատների հետ Ուկրաինայում և երրորդ երկրներում:
Գլխավոր դատախազի կողմից նշված ինչ-որ «ձևական աճուրդների» մասով հարկ եմ համարում տեղեկացնել, որ թե դատարանում քննվող քրեական գործով և թե նախաքննական մարմնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ խնդրո առարկա հողամասերի օտարման վերաբերյալ աճուրդներi ձևականության վերաբերյալ, դեռ ավելին՝ քննությամբ հաստատված է, որ համապատասխան աճուրդներն իրականում կայացել են և պահպանվել են դրանց համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։
Անշուշտ, «ղարաբաղյան հարցը» մոռացության մատնելու փորձերը դատապարտված են ձախողման, սակայն ներկայումս գործող հայկական իշխանության կողմից ազգային առաջնահերթությունների խեղաթյուրման փաստը խոչընդոտում է հանրային համերաշխության ձևավորմանը ՝ հայ հասարակությունում լայն քաղաքացիական երկխոսության ձևավորման համատեքստում։
Հուրգադայի ափերի մոտ խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել. այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Եգիպտոսում ՌԴ հյուպատոսությունը: Ընդհանուր առմամբ, սուզանավում 45 զբոսաշրջիկ է եղել:
#ՀԻՄԱ. Վալդայ ակումբը ՆԱՏՕ-ի ճգնաժամի հարցով քննարկում է անցկացնում. #ՈՒՂԻՂ
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները քաղաքականից բացի ունեն նաև իրավական հիմք, ըստ որի սահմանափակումների վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել միաձայն քվեարկությամբ: Այս մասին մարտի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը:
168.am-ի տեղեկություններով՝ միջնորդության խնդրո առարկան ավանդական է. Նաիրա Հովսեփյանն աշխատելու հետ սեր չունի և հերթական անգամ բավականին ուշ է ակտը տրամադրել կողմին՝ 1 տարի 6 ամիս հետո:
Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է բալիստիկ հրթիռներով Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի հարվածելու մասին։
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերումՀայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ
Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ — նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։
Եթե քաղաքացին ունի փաթեթ, սակայն երթևեկել է առանց վավերացման, կտուգանվի 3000 դրամով։
Այս սեզոնին կլաթչերը նորից նորաձեւություն են մտել՝ թրենդում են ծավալուն, թվացյալ ուռճացված մոդելները։ Մինի ուսի պայուսակները նույնպես շարունակում են մնալ իրենց դիրքերում: 2025 թվականին հատուկ ուշադրություն է դարձվելու էկո կաշվից կամ վերամշակված նյութերից պատրաստված մոդելներին։ Այս պայուսակը ընդարձակ է և հարմարավետ՝ իդեալականորեն լրացնում է ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան տեսքը:
Այս մտքով, սակայն, գլխավոր դատախազն ըստ էության հակասում է ինքն իրեն. մի կողմից նշում է, որ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված մոտեցումներով՝ ամենևին անհրաժեշտ չէ, որ նախորդող հանցանքը հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, մյուս կողմից՝ պնդում է, որ սպասել են դատարանի ակտին, որով կհաստատվի նախորդող հանցանքը։
Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ:
Մինչդեռ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական կրակոցների և Պաշտպանության նախարարության առաջարկի մասին, որ Ադրբեջանն իրենց փոխանցի «հայկական կողմից հրադադարի խախտման» փաստերը, հայտարարել է, թե իրավիճակը պետք է ավելի խորը և համապարփակ հասկանան, և որ դիվանագիտական խողովակներով որոշակի տեղեկություններ են ստացել, որոնք ամենայն լրջությամբ քննում են, որպեսզի հասկանան իրադրությունն ավելի կոնկրետ:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր այցելել եմ թե Կարեն Սիմոնյանին, թե Մարտուն Գրիգորյանին: Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ: Մի բան գիտեն:))) Փոխեք ձեր կարգախոսը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին համապատասխան որոշումը: