
Սարիկ Մինասյան, ինչո՞ւ են ձմռանը կտրում առողջ ծառը, սա՞ է ձեր որդեգրած քաղաքականությունը. քաղաքացի

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրիա Գրիգորյանը տարածել է այս տեսանյութը՝ կից դիմելով Գյումրու քաղաքապետի ժ/պ, ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին՝ գրելով. «Սարիկ Մինասյան, ինձ՝ որպես քաղաքացի բացատրություն է պետք՝ ինչո՞ւ են ձմռանը կտրում առողջ ծառը։ Սա՞ է ձեր որդեգրած քաղաքականությունը։
Ձեր կոմունալին նախևառաջ սիրալիր խոսել սովորեցրեք, չգիտեն՝ քաղաքացու հետ վարվեցողության կանոններ, հետո նոր մտածեք նրանց՝ նոր հագուստ տրամադրել։ Իրենք չեն այս քաղաքում ձեր քաղաքի ընտրազանգվածը։ Ափսոսում եմ…»։