Բաժիններ՝

Հայտնի է աշխարհում լավագույն դիետան

ԱՄՆ Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի փորձագետները հետազոտել են աշխարհի ամենահայտնի 38 դիետաները և պարզել են, թե որն է լավագույնը: Այն DASH անվանումը ստացած սննդակարգն է, որը թարգմանաբար նշանակում է «Հիպերտոնիայի կանխարգելման դիետիկ մոտեցում»:

Այս սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, հացահատիկների մեծ տեսականի, յուղազերծված կաթնամթերք, ձուկ, թռչնամիս, ճարպ չպարունակող տավարի միս, լոբազգիներ և ընկուզեղեն:

Դիետայի պարտադիր պայման է նաև աղի քիչ քանակության օգտագործումը, նատրիումով ու հագեցած ճարպերով հարուստ մթերքի, քաղցրավենիքի, քաղցր հյութերի սահմանափակումը:

Ամերիկացի գիտնականների խոսքով՝ այս դիետան ոչ միայն թույլ կտա նվազեցնել քաշը, այլև կօգնի կարգավորել արյան ճնշումը, մաքրել աղեստամոքսային համակարգը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Որոշ դեպքերում DASH-ը կարող է ամբողջությամբ փոխարինել զարկերակային ճնշման դեմ օգտագործվող դեղորայքը:

Կարդացեք նաև

Լավագույն դիետան որոշելու համար գիտնականները հաշվի են առել նաև դրա համեմատաբար հասարակ, սննդարար և անվտանգ լինելու հանգամանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031