Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործ ունենք ապօրինի գործընթացի հետ, և, որ որևէ մեկն իրավունք չունի այդ տարածքներն ու հողերը հանձնի Ադրբեջանին:
ԱՄՆ-ն դեռ չի ուշացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում, սակայն դրա հետաձգումը սպառնում է հետևանքներով, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը MSNBC-ին տված հարցազրույցում։
Իմաստ չկա մտնել իշխանական օրակարգի մեջ. այդ մարդիկ կապ չունեն հայի հետ. Սուրեն Պետրոսյան
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։
Մի րոպե, մենակ Դուք եք խոսում. փոխոստիկանապետի խոսելու ձևը` Բագրատ Սրբազանի հետ
Լուսաբացը` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա
#ՀՐԱՏԱՊ: Լարված իրավիճակ՝ Ոսկեպար-Կիրանց հատվածում ու միջպետական ճանապարհին. ՈՒՂԻՂ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը:
Երևանում ապրիլի 22-23-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կիրանցում շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը` 22.04.2024, ժամը 03:30
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուտով նիկոլիստները կարող են հայտարարել,որ 96 -ամյա Լենա տատին նախկին է եւ ՌԴ հատուկ ծառայությունների անլեգալ գործակալ»։
Հավաքվել ենք, որ մեր գեղը փրկենք, հետո` Հայաստանը. տավուշցի երեխաներ
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Ես պարտվածի սինդրոմով քաղաքական պարալիտիկներին մի ողջ երկրի և ժողովրդի գերեզմանափոր դառնալու հետ երբևէ չեմ համակերպվելու, ոչ էլ անտարբերությամբ հնարավորություն տալու:
Լիճը մաքրելու համար ոչ թե լիճն ա պետք մաքրել, այլ գետը, հիմա ակունքն ենք մաքրում. տավուշցի երիտասարդ
Թուրքագետ, լրագրող, զբասավար․ բոլոր մասնագիտությունները Սոֆիա Հակոբյանինն են։ Չհատվող ու հատվող ճանապարհների խաչմերուկներում է անցել Սոֆիայի կյանքը։ Այդ ճանապարհը անցավ նաև Լեռնային Ղարաբաղով։ Ամբողջ կյանքը մեծ ու անվտանգ քաղաքներում անցկացրած Սոֆիան 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտ է տեղափոխվել։
Ոչխարի կրծքամիսը ոսկորի լայնքով մասնատեք, վրան աղ, պղպեղ, աղացած մեխակ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, քերիչով անցկացրած սոխը, կոնյակը, քացախն ու կանաչին, խառնեք ու 6 ժամով թողեք սառը տեղում:
Ժամերգությունը ընդհանրական աղոթք է, որ կատարվում է եկեղեցում ամեն օր, որոշակի ժամին (այստեղից էլ՝ ժամ-երգություն բառը): Ժամերգությունները եկեղեցու աղոթական կյանքի հիմքն են, առանց որի եկեղեցում չի կարող լինել հոգևոր կյանք:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան հյուրընկալել է ավելի քան 4 մլն տուրիստի։ այդ ցուցանիշը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12 տոկոսով:
Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու կամ այլ երկրներ տեղափոխվելու նպատակով։ Սա բոլորովին այլ հոսք է։ Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի քաղաքացիներն առանձնանում են՝ ինչպես ներկայացվող բարձր պահանջարկով, այնպես էլ՝ անհատական ու աշխատանքային որակներով։ Փոխարինելիության առումով մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի, որքան էլ Ռուսաստանի քաղաքացիների հոսքերի կրճատմանը զուգահեռ՝ ավելանում են Հայաստան եկող Հնդկաստանի քաղաքացիները։
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բագրատ Սրբազանը եղել և մնում է իսկական հոգևորական: Նա իր ապրած կյանքով է դա հաստատել:
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ԱՄՆ-ում իր արտադրանքի գների իջեցումից հետո, իջեցրել է գները նաև իր մի շարք հիմնական շուկաներում, այդ թվում՝ Չինաստանում և Գերմանիայում, քանի որ պայքարում է վաճառքի անկման և էլեկտրական մեքենաների սաստկացող գնային պատերազմի, հատկապես չինական ավելի էժան էլեկտրամոբիլների դեմ:
Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Այս մասին խոսել է հոգեֆիզիոլոգ, հոգեբանության դոկտոր Վիկտորյա Եֆիմովան:
Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:
#ՀԻՄԱ։ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՆ ՀՈՂ ՉՈՒՆԵՆ ՏԱԼՈՒ. ԿԳԻՇԵՐԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է
Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Լաման Հաջիևային և վաստակել է 2 միավոր։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։