Սարալանջի ճանապարհին «BMW»-ն բախվել է թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսին. ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևոր. Shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ «BMW»-ի վարորդի համար մեկ այլ վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դիմել է փախուստի:
Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը ճշտում է և աշխատանքներ է իրականացնում ՝ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևորներ, որոնք նույնպես չեն տուժել:
«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո փլուզված մի ահագին հատաված թափվել է ներքևի ճանապարհին, սակայն քաղաքապետրանից հայտնել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ աշխատանքային օր չէ, իրենց հանգիստն է և վաղը առավոտյան նոր խումբը կմոտենա, որպեսզի ճանապարհը մաքրի և ճանապարհից հեռացնեն մի քանի տոննա կշռող բետոնը: