2024թ. հունվար-փետրվարին ամենաշատը Թուրքիա են մեկնել իրանցի զբոսաշրջիկները
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան հյուրընկալել է ավելի քան 4 մլն տուրիստի։ այդ ցուցանիշը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զբոսաշրջիկների մեծամասնությունը եղել են իրանցիներ: Նրանց թիվը կազմել է շուրջ 438.000:
Իրանցիներին հաջորդել են ռուսները (433.000), ապա` բուլղարացիները (345.000):
Նշենք, որ 2023-ին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկները թիվը կազմել էր 56.693.837:
Նրանցից 49.209.180-ը եղել էր օտարերկրացի, իսկ ավելի քան 7 մլն-ը՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձ, որը մշտական բնակություն է հաստատել այլերկրում՛: