Բաժիններ՝

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում են

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին: Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն էր, ում հայ բռնցքամարտիկը գերազանցեց 3:4 հաշվով: Հարությունյանի մենամարտը քառորդ եզրափակիչում ապրիլի 24-ին է:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն զիջեց հունգար Ռիչարդ Կովացկուն, իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մենամարտում պարտվեց Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930