Բաժիններ՝

Բժիշկը նշել է նախաճաշի այն մթերքը, որը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար

Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Վյալովի խոսքով՝ շատերը սխալմամբ պանիրը չեն դասում յուղոտ մթերքի շարքին և այն ուտում են նախաճաշին։ Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել մինչև 50 տոկոս կենդանական ճարպեր, և ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում այդպիսի քանակությունը:

Մեծ քանակությամբ յուղոտ մթերքներ օգտագործելիս ենթաստամոքսային գեղձը սկսում է լարված աշխատել՝ փորձելով արտադրել բավարար քանակությամբ լիպազ այն վերամշակելու համար, շարունակել է գաստրոէնտերոլոգը։ Արդյունքում սննդային նման կախվածությունները կարող են հանգեցնել քրոնիկ պանկրեատիտի զարգացմանը։

Միաժամանակ բժիշկը խորհուրդ է տվել պանիրն ամբողջությամբ չբացառել սննդակարգից։

Կարդացեք նաև

«Սա չի նշանակում, որ դուք չեք կարող պանիր ուտել։ Դա անհրաժեշտ է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Վյալովը՝ հավելելով, որ այս մթերքը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ կալցիում, սպիտակուցներ և ճարպային լուծվող վիտամիններ։

 

Տեսանյութեր

Լրահոս