Բաժիններ՝

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Հաջիևային

Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Լաման Հաջիևային և վաստակել է 2 միավոր։

Նույնքան միավոր ունի Էլինա Դանիելյանը, որը երրորդ տուրում ոչ ոքի խաղաց սլովակ Սուզանա Բորոսովայի հետ։

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը բաժանում են 33-75-րդ տեղերը։

Մարիամ Մկրտչյանը հաղթեց ավստրիացի Էլիզաբեթ Հապալային։ Սուսաննա Գաբոյանը պարտվեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Ժերեբցովային։

Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն ունեն 1,5-ական միավոր։

Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։

Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս