
Ծանրորդ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում 13-րդն է

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը հանդես եկավ 87 կգ քաշային կարգում: Հակոբյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 102 և 105 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 125 կգ:
Երկամարտի 230 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավեց 13-րդ տեղը:
Ավելի վաղ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականից 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: