Եթե 44-օրյա պատերազմը «Հայաստանի հարցը լուծելու» համար էր, բա Հայաստանի ոչ բարով ղեկավարն ինչո՞ւ չհարվածեց ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նարինե Սահակյանը նրան հարցրել է.
«Նիկոլը կրկին պնդեց, որ Արցախը վաղուց էր տրված, իսկ 44-օրյա պատերազմը հենց Հայաստանի հարցը լուծելու համար էր»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Փաշինյանի նման զառանցանքները չեն տեղավորվում ո՛չ իրականության, ո՛չ բարոյականության սահմաններում, ինչը բազմիցս ապացուցել եմ թե՛ փաստական տվյալներով, թե՛ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությամբ, թե՛ Նիկոլի նախկին հայտարարություններով, թե՛ միջազգային դերակատարների գնահատականներով։
Ուստի Ձեր հարցից օգտվելով՝ մի հավելում կանեմ միայն։
Եթե 44-օրյա պատերազմը «Հայաստանի հարցը լուծելու» համար էր, բա Հայաստանի ոչ բարով ղեկավարն ինչո՞ւ այդ օրերին բավարար ջանքեր չգործադրեց այդ պատերազմի ընթացքում։
Ինչո՞ւ լիարժեք չօգտագործվեցին Հայաստանի Զինված ուժերի ողջ հնարավորությունները։
Ինչո՞ւ Հայաատանի դիվանագիտական, պետական ողջ գործիքակազմը չկիրառվեց այդ ընթացքում։
Ինչո՞ւ պատերազմի ընթացքում չճանաչեցին Արցախի անկախությունը։
Ինչո՞ւ չհարվածեցին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին։
Ինչո՞ւ պաշտոնապես չդիմեց ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին՝ իրենց ստանձնած պարտավորությունները գործադրելու համար։
Արցախը հանձնելու նման փնթի կռուտիտով Նիկոլը փաստացի կրկին խոստովանեց, որ 44-օրյային իր թերի և անլիարժեք աշխատանքը դիտավորություն էր, որ այդ պատերազմը և նրանում մեր պարտությունը սարքած էին։ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները նույնպես այդ մասին են վկայում»։
Մանրամասները՝ տեսանյութում: