Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930