Թուրքիա-ԵՄ արտահանման ծավալներում ռեկորդային աճ է գրանցվել
Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկը վերլուծություն է հրապարակել վերջին տարիներին Թուրքիա-ԵՄ արտահանման ծավալների վերաբերյալ։
2024-ի հունվար-օգոստոսին ԵՄ ներմուծման մեջ Թուրքիայի մասնաբաժինը ռեկորդ է սահմանել՝ հասնելով 4․1%-ի։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է ավելացել է 3․9%-ով՝ հասնելով 170․8 մլրդ դոլարի։
Թուրքիայից ԵՄ արտահանումը միջին ամսական 8.7 մլրդ դոլարից հասել է 8.9 մլրդ դոլարի։ Թուրքիայից ԵՄ արտահանման մեջ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, մետաղական արդյունաբերության և քիմիական արտադրանքների ոլորտներում Թուրքիան զգալի շուկայական մասնաբաժին է ձեռք բերել։