Միևնույն ժամանակ, զրուցակիցը չի բացառել, որ Սինվարի աճյունի վերադարձը Գազայի հատված կարող է համախմբել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին, իսկ նրա գերեզմանը կարող է սրբավայր դառնալ նրանց համար:
Դիաշից բացի, մահացել է նաեւ «Պոդեմոս» կուսակցության անդամ Պաուլու Գուամբեն, ով նրա հետ երթևեկում էր նույն մեքենայով։
Երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Շիրակի մարզում, հեծանիվ քշելուց զատ, Նիկոլ Փաշինյանը այցելել է մի քանի համայնքներ, ճանապարհների որոշ հատվածներում ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին, նաև հասցրել է Մարմարաշենի վանական համալիր այցելել։
Հոկտեմբերի սկզբին պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Նիդեռլանդները 400 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ որպես երկրի համար անօդաչու թռչող սարքեր մշակելու գործողությունների ծրագրի մաս
Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Հարթակի տվյալներով՝ անձնական անվտանգության ստորաբաժանումը բարձրացրել է զգոնության մակարդակը պետական պաշտոնյաների համար և խստացրել է տեղաշարժերի վերաբերյալ հրահանգները ուժային բլոկում չընդգրկված ղեկավարների համար:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հրթիռային ստորաբաժանումների իրական մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին։
«Հայաստանը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը․ Հայաստանն ուղղակի վեկտորն է փոխում, այսինքն՝ հրաժարվում է ռուսական ուղղությունից, բոլոր հնարավորություններից, որոնք կան այդ ուղղության վրա, և գնում են դեպի Արևմուտք։ Դիվերսիֆիկացիան այն է, երբ ունես մի բան, որին մեկը հավելում ես»։
Կուբայի կառավարությունն արդեն փակել է դպրոցներն ու ոչ հիմնական ձեռնարկությունները, պետական ծառայողների մեծամասնությանը տուն է ուղարկել:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Տասնյակ ցուցարարներ Իրաքում ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակ և ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը:
Հերթական անգամ փորձում են օրակարգ բերել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի բաղկացուցիչ մասերից է հանդիսանում Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, բայց մի բան է հստակ, որ այսօր չկա բանակցային որեւէ հարթակ, որում այդ նախագիծը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հեռանկարով հանդերձ, բանակցվի կամ իրականում լինի որեւէ միջպետական օրակարգում։ Առավել քան հատկանշական է, որ այս մասին խոսվում է «3+3» -ի շրջանակներում, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների։
ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:
Մոլդովայի խորհրդարանը հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռնարկում տվյալների ամբողջականությունն ապահովելու և վնասված տեղեկատվության չարաշահմանն ու շահարկմանը հակազդելու համար։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա Ուկրաինայում, որտեղ կհանդիպի երկրի ԱԳ նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գլխավորությամբ գտնվել է Միացյալ Նահանգներում։
«Կարող ենք ասել, որ Հայաստանը Թուրքիային միջնորդ դարձնելու ճանապարհով է գնում, և Թուրքիան դառնում է ոչ թե միջնորդներից մեկը, այլ գխավոր միջնորդը։ Թուրքիան կարծես թե Ադրբեջանին էլ է հասկացնում, որ ինքն է հանդես գալու գլխավոր միջնորդի դիրքում և, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, Թուրքիան կդառնա գլխավոր միջնորդը։ Հայաստանն ապրում է դիվանագիտական մեծագույն ողբերգություն, եթե այսպես շարունակվի, ապա կապրի խորը ողբերգություն»,- եզրափակեց Մհեր Աբրահամյան։
Առաջին կետը Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է, ինչը, ըստ Զելենսկու, կվկայի դաշնակիցների վճռականության մասին։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների վերջին արդյունքները որոնք թույլ կտան փոխանակել պատանդներին և բանտարկյալներին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական 45-րդ գագաթաժողովի շրջանակում Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, այդքան շատ տեսալուսանկարահանող սարքեր եք դրել, իսկ ինչո՞ւ մի հատ կնոպկայով աշխատող լուսացույց չեք դնում գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների խաչմերուկների վրա։ Թե՞ դրանից տուգանք չկա, նաև դուք եք մեղավոր այս համատարած փնթի կառավարման արդյունքում անմեղ զոհերի համար։ Իմ քրոջ երեխայի մահը նաև ձեր խղճին է, իմացեք։
Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում է ՌԴ-ում բնակվող ու ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին:
Լիբանանի ազգային NNA գործակալությունը հայտնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։
«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանն այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում են` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
«Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուժի մեջ է պահում Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածների համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը:
«Իմ մարզային այցերի ամենաուժեղ պահերից մեկը»,- այսպես է վերնագրել Նիկոլ Փաշինյանն այս տեսանյութը՝ տարածելով ֆեյսբուքյան իր էջում։