
Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ 3 երիտասարդ աղջիկ. հայտարարություն

Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ՝ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ, բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ։
«Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը աղջիկ են:
Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները», – նշված է հաղորդագրությունում: