Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքի արգելքը կազմակերպել է ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին շաբաթներ առաջ թույլ չէին տվել Մոսկվա մուտք գործել:

24News-ը հայտնել էր, որ ՌԴ իրավապահները գտել էին նրա բիզնես հետաքրքրությունները Սոչիի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ, որը գտնվում է հետախուզման մեջ միլիարդավոր ռուբլիների հասնող քրեական գործերի շրջանակում:

24News-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Ալեքսանյանի ու Ռոբսոնի բիզնես կապն ընդամենը առիթ է եղել, իսկ իրական պատճառը բացարձակապես այլ է:

Այսպես, Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում է ՌԴ-ում բնակվող ու ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին:

Վերջինս հայտնի է ՌԴ ուժային շրջանակներում իր ահռելի կապերով ու ազդեցությամբ: Իմանալով, որ Սամվել Ալեքսանյանը փորձում է մատակարարել իր բազաներ գյուղատնտեսական ապրանք, նա «խնդրել է» ՌԴ իրավապահ համակարգի իր մտերիմներին գտնել առիթ՝ Ալեքսանյանի մուտքը երկիր արգելելու համար, որից հետո էլ իբրև ֆորմալ առիթ «հայտնաբերել են» նրա ու Ռոբսոնի բիզնես կապերը: Մեկ այլ իբր բացատրություն էլ Ռուսաստանում գտել են Ալեքսանյանի շռայլ «նվիրատվությունները» ՔՊ-ին, որը գնահատվել է իբրև «ոչ բարեկամ ռեժիմների ֆինանսավորում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031