ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի զիգզագները լուրջ կասկածներ են առաջացնում

BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, գլխավոր թեմաներից է լինելու նաև նոր անդամների, այդ թվում՝ Թուրքիային ընդունելու հարցը, գրում է Aydinlik-ը։

Հոդվածի հեղինակի կարծիքով, իրական հարցն այն է, թե, արդյո՞ք, Թուրքիան կդառնա այս այլընտրանքային գլոբալ կարգի առաջամարտիկներից մեկը, թե՞ կշարունակի օգտագործել իր մասնակցությունը այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն՝ որպես լծակ՝ իր հարաբերությունները Ատլանտիկայի հետ վերակազմավորելու համար, ինչպես դա արել է մինչ այժմ:

Մյուս կողմից, ինչպես ընդգծում է Aydinlik-ը, ոչ միայն արված հայտարարությունները, այլև Անկարայի զիգզագները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ հարաբերություններում լուրջ տատանումներ են առաջացնում BRICS երկրների միջև։

Ինչպես ընդգծում է թուրքական լրատվամիջոցը, BRICS երկրներում գերիշխելու է Թուրքիային Ատլանտիկայի գիրկը չմղելու քաղաքականությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի հնարավոր մասնակցությունը BRICS և ASEAN խմբավորումներին այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությանը, այլ ընդհակառակը, տնտեսական համագործակցության հնարավորություններ է տալիս։

Էրդողանը հաստատել է նաև, որ կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ կհավաքվեն 24 երկրների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարները։

Տեսանյութեր

Լրահոս