«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ մոտակա ժամանակաշրջանում Հայաստանն ակնկալում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը վերաբերելու է, իրավաբանական տերմինով ասած՝ նախնական առարկություններին։
«Գործերը, իրավական ընթացքը շարունակվում է, ակնկալում ենք վճիռ։ Նման հարց այս պահին օրակարգում չունենք դրված։ Կարծում եմ՝ իրավական գործընթացները շարունակվելու են»,- Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործերը ետ կանչի միջազգային դատարաններից։