Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը գրառում է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի` Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ։
Տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում են գործել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա։ Նրանք հրկիզել են տներ և մեքենաներ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի քննել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի բողոքը, որը պահանջում էր չեղարկել արտահանձնման կալանքը։ Նրա իրավունքները պաշտպանող Rights Georgia հասարակական կազմակերպությունը պնդում է, որ դատարանը կայացրել է անօրինական և անհիմն որոշում։
Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը:
«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։
ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին 6 ամիսներին հասել է 1,4 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
Երևանում 65-ամյա մորը դաժանաբար սպանած տղան հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Շիաների «Հեզբոլլահ» շարժումը մտադիր չէ հարված հասցնել Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի։
Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում հանգստության և լարվածության թուլացման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է Կատարի արտգործնախարարությունը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 16-ին ժամը 02։49-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։
Ինչ խորհրդակցությունների համար էր Մոսկվա կանչվել դեսպանը
ՀՀ-ում ՌԴ դեսապանը դեռ չի հասցրել Հայաստանի ԿԳՄՍՆ-ի հետ քննարկել Հայոց պատմության դասագրքերում «Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի բռնակցման» մասին սկանդալային ձևակերպումները։ Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա թեմա է, որն իսկապես արժանի է քննարկման:
«Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա»,- Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը։ Այդ մասին որոշում է կայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։
Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային նախազգուշական վերանորոգումն իրականացվել է նախատեսված ժամկետից շուտ և այն այժմ աշխատում է իր բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել են Հայկական ատոմային էլեկտրակայանից։
Մաքսային մարմինը «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացած հերթերը, ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկել է քայլեր: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից:
Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանում միջուկային զենք ստեղծել։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար
Ալիևը սեպտեմբերին ավարտում է իր ընտրական ցիկլերը և բանակցել է Ադրբեջանի շահերի համար։
Օգոստոսի 14-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Սրեթթա Ոավիսինին՝ էթիկայի վարքականոնների խախտման համար։
«Պուշկաշ Ակադեմիա»-ն էլ կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: