
Լարս տանող թունելում երթևեկությունը սահմանափակ է

Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։ Տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։ Նշվում է, որ երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15-17-ը` ժամը 10։00-19։00-ը։
Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։