ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին

Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։

Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին։ Վերջինս ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031