Թբիլիսիի դատարանը մերժեց ադրբեջանցի լրագրողին կալանքից ազատելու միջնորդությունը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի քննել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի բողոքը, որը պահանջում էր չեղարկել արտահանձնման կալանքը։ Նրա իրավունքները պաշտպանող Rights Georgia հասարակական կազմակերպությունը պնդում է, որ դատարանը կայացրել է անօրինական և անհիմն որոշում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Բողոքարկմանը կցվել է Աֆգան Սադիգովի հայտարարությունը Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչություն՝ Վրաստանում միջազգային ապաստան տրամադրելու խնդրանքով: Տագնապալի է, որ դատարանը հաշվի չի առել նոր հանգամանքները»,- հայտնում են կազմակերպությունից։

Հիշեցնենք, որ Աֆգան Սադիգովն ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Նա ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել էր, որ Սադիգովի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել սպառնալիքների և գումարի շորթման համար։ Նրա ընտանիքի պնդմամբ` Իլհամ Ալիևի կառավարության հետախուզման հիմքում քաղաքական հետապնդումն է։

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի շահերի պաշտպանության գործով զբաղվում է Rights Georgia ՀԿ-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031