Գելաթիի վանական համալիրը դեռ փակ է ուխտավորների և այցելուների համար։
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում, միգրացիոն քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածով ձեռք բերել թվով 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։
ՀՀ ՔԿ-ն պարզել է «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Հրթիռների գործով անցնող և մոտ 3 տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ալբերտ Բենգլյանը:
ՆԱՏՕ-ի ավելի քան կես միլիոն զինծառայողներ այժմ բերվել են մարտական պատրաստության վիճակի: Այս մասին Polska Agencja Prasowa գործակալությանը հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը։
Թուրքիան կօգտագործի Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համալիրները մինչև իր մոտ չհայտնվի համանման հայրենական հակաօդային պաշտպանության համակարգ, հայտնել է թուրք փորձագետը։ Թուրքիան նաև դրանք չի վաճառի երրորդ երկրների։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բնականաբար, ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դաբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանն արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի, քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։
Oգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներ հայտնելով դեպքի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ Հայաստանում շրջանառվում են տարբեր երկրների ֆինանսական միջոցներ՝ դոլարներ,ռուբլիներ և հաճախ նաև լիրաներ: Նպատակը մեկն է՝ սեփական մեղքերը բարդել այլոց վրա, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ֆեյքերից մինչև լրատվական մեդիա, տելեգրամյան ալիքներ և այլ պրոպագանդիստական միջոցներ:
Օգոստոսի 1-ին կուսակցությանը գումար են նվիրաբերել նաև Գիորգի Չակվետաձեն, Մադոննա Մամացաշվիլի-Գագնիձեն, Մանանա Նադիրաձեն և Մամուկա Փարտենաձեն:
ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ստորագրել է հրամանագիր իսլամական հանրապետության կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին 1,1 միլիարդ դոլար (46,756 տրիլիոն իրանական ռիալ) գումարի պարտքի մարման մասին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն:
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց Արմենուհի Ղազարյանին: Օգոստոսի 15-ի նիստում՝ hիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրեց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ Այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ներքին զորքերի զինծառայող Սարհան Նուրիման օղլի Գուրբանովի մահվան մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են, 8 տարի հետ են գնացել, զանգերը ստուգել են. Մելիքյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու թունավորման, իսկ հետո հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գրանցված մահվան դեպքին, հայտարարել է, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել։
Հարևան Իրանին սա դուր չի գա. չգիտեմ՝ ամերիկացի պաշտոնյան մեր բանակում ինչ է անելու. Մամիջանյան
Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։
Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան:
Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։