Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի. Զատուլին

ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա կարծիքով՝ Հարությունյանին Փաշինյանի թիմում էին ներառել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավի համար, որպեսզի Մոսկվայում նրա ներկայությամբ «քողարկեն» Երևանի արտաքին քաղաքականության կուրսի փոփությունը:

«Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից հանդիսացող նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց՝ ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031