Բաժիններ՝

Դոհայում Գազայի հարցով բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել. The Times of Israel

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացած բանակցությունների առաջին օրվա ընթացքում մասնակիցներն առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առաջին օրն անցել է «կառուցողական քննարկումներով», հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաները՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։

Այլ աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները երկրորդ օրը շարունակելու որոշումը ցույց է տալիս, որ կողմերը լուրջ են տրամադրված համաձայնության հասնելուն։ 

Ավելի վաղ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտնել էր, որ Դոհայում բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին։ Նա նշել էր, որ միջնորդները «վճռական են առաջ շարժվել» հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։

Խորհրդակցություններին Վաշինգտոնը ներկայացնում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան, Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամելը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս