Դա իրական պատմություն է, հեքիաթ չէ. օգոստոս 11. Շարմազանով
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Հետագա միջոցառումներով պարզվել է վիճաբանության մասնակիցների և գազային ատրճանակից կրակողի ինքնությունը:
Իսրայելը կոշտ պատասխան կտա հուլիսի 27-ին Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակմանը: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։
Վրաստանում ավելի քան 37 հազար 900 ընկերություն կա գրանցված, որոնք մասնակի կամ ամբողջությամբ ստեղծվել են ռուսական կապիտալով։ Այդ մասին Business Press News-ը տեղեկացել է Ազգային վիճակագրական ծառայությունից։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՎԱՔԸ՝ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Հուլիսի 29-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
33-րդ ամառային Օլիմպիական Խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը:
Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տևող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինչպես միշտ, կարգվում է ժողովու՜րդը: Հիմա էլ Գյումրին ու գյումրեցիները: Իշխանության հետ ամեն բան պարզ է. այն շարունակում է իրագործել իր ձախավեր ծրագիրը:
Իտալական 14 համալսարաններից բաղկացած Italian Culture on the Net կոնսորցիումը հայտարարել է 10 ուսանողի վեցամսյա կրթաթոշակ տրամադրելու մրցույթ: Այն ուղղված է իտալերենի և մշակույթի ուսուցման առաջին կուրսի առաջին կիսամյակի ընդունելության վճարների մասնակի փոխհատուցմանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հուլիսի 30-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմենկնի Թեհրան։
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանը պատմեց՝ նախորդ տարի իր երկու մանկահասակ երեխաների ողբերգական կորստի ցավը, մյուս կողմից՝ շրջափակված Արցախը, որտեղ հաց գտնելն անհնար էր դարձել, այլ ելք չէին թողնում, քան մեծ դստերը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի և դստերը կվերադարձնի տուն, սակայն մինչև օրս չի հաջողվում։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Զիտան հիմա էլ Կապանի երեխաների խնամքի կենտրոնում է:
Լոնդոնում ձերբակալվել են Just Stop Oil բնապահպանական շարժման յոթ ակտիվիստներ, որոնք փորձել են արգելափակել Գեթվիք օդանավակայանի մարդատար տերմինալի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ օդանավակայանի ներկայացուցչին հղումով։
ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած ինը բանտարկյալներ փախել են Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանի պոլիգոնից, հայտնում է տեղական «Ashes» հեռագրային ալիքը՝ վկայակոչելով Շեբեկինոյի ոստիկանական բաժանմունքները։
Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովին։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Դիվանագետի պաշտոնանկության պատճառը փաստաթղթում նշված չէ։
Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։
«Հեղուկ գազի գնի թռիչքային տատանումների պատճառը կարծում եմ ՝ մրցակցային դիրքի չարաշահումն է. եթե դիտարկենք օբյեկտիվ գործոնները՝ ներկրվող վառելիքի գինը այդ չափով չի բարձրացել, մենք կարճ ժամանակահատվածում ունեցանք կրկնակի և ավելի գնաճ, ինչը նշանակում է, որ անառողջ մրցակցություն կա»,-ասաց նա:
Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տևող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինրպես միշտ, կարգվում է ժողովու՜րդը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ:
Հուլիսի ընթացքում Արեգակի վրա ամենաուժեղ բռնկումներից մեկը կարող է Երկրի վրա մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, որն իր պիկին կարող է հասնել այսօր կեսօրից հետո։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի «Մետեովեստի» պորտալը:
Սա Մելոնիի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց ի վեր։
2021 թվականի մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր խմելու ջրի մեծ խնդիր ունեն, քանի որ թշնամու զավթած տարածքներում են մնացել ջրի ակունքներ։ Գեղամասարում, Նորաբակում և մի քանի այլ գյուղերում ջուրը կա՛մ քիչ է, կա՛մ առհասարակ չկա։ Արդեն երրորդ տարին է՝ այդ գյուղերի բնակիչների հույսը մնացել է անձրևը: Եթե տարին տեղումնառատ է լինում, ջուրը շատանում է, ու նրանք կարողանում են խմելու ջուր ունենալ և դույլերով այլ տեղերից չեն բերում։
Իրավապահները նաև նշել են, որ հանրությանը վտանգ չի սպառնում։
Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ֆրանսիացի կլիմայագետ Մատյո Սորելը Le Monde թերթին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ առաջիկա 30 տարում նման ալիքների հաճախականությունը կկրկնապատկվի:
Կոնկրետ իմ պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանը ինչ է արել, ում մեքենայի տակ է փորձել բան դնել. Հարությունյան