Բաժիններ՝

Անգլիայում դանակահարության հետևանքով 8 մարդ է վիրավորվել

Անգլիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը դանակահարություն է իրականացրել Սաութփորթ քաղաքում։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ բժշկական օգնություն է ցուցաբերվել 8 հոգու՝ դանակահարությունից ստացած վնասվածքներով։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11։50-ին։

Ըստ Մերսիսայդի կոմսության ոստիկանության հայտարարության՝ կասկածյալ տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Իրավապահները նաև նշել են, որ հանրությանը վտանգ չի սպառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս