Բաժիններ՝

Ֆրանսիայում շոգի պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայի կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում է ավելի քան 40 աստիճան տաքություն։ Երկրի 39 դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել տապի պատճառով: Այս տվյալները հրապարակել է Météo-France օդերևութաբանական ծառայության լրատվական հարթակը։ Ակնկալվում է, որ տապը կընդգրկի Իլ դը Ֆրանս շրջանը, որտեղ գտնվում են օլիմպիական օբյեկտները:

Ինչպես AFP-ին հայտնել է ծառայության փորձագետ Տրիստան Ամը, Օլիմպիական խաղերի անցկացման շրջաններում շոգն իր առավելագույն մակարդակին կհասնի հուլիսի 30-ին, ջերմաստիճանը կլինի մոտ 34-35 աստիճան: Այդ առնչությամբ կազմակերպիչները դիտարկում են մարաթոնի և եռամարտի հետաձգման հնարավորությունը՝ կեսօրվա շոգից խուսափելու համար, քանի որ հանդիսականների կհամար տրիբունաների մեծ մասը ստվերածածկ չէ:

1989 թվականից ի վեր Ֆրանսիայում միջինը մեկ տապի ալիք է գրանցվել յուրաքանչյուր հինգ տարին մեկ, սակայն 2000 թվականից ի վեր անոմալ շոգ արձանագրվում է ամեն տարի: Ֆրանսիացի կլիմայագետ Մատյո Սորելը Le Monde թերթին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ առաջիկա 30 տարում նման ալիքների հաճախականությունը կկրկնապատկվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031