Վրաստանում առնվազն 38.000 ընկերություն ռուսական կապիտալով է ստեղծվել
Վրաստանում ավելի քան 37 հազար 900 ընկերություն կա գրանցված, որոնք մասնակի կամ ամբողջությամբ ստեղծվել են ռուսական կապիտալով։ Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ Business Press News-ը տեղեկացել է Ազգային վիճակագրական ծառայությունից։
Ըստ նշված ծառայության տվյալների՝ ամենամեծ թվով ընկերությունները գրանցված են համակարգչային ծրագրավորման ոլորտում, որտեղ գործում է այդ ընկերությունների 26 տոկոսը։
Հաջորդը տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային այլ ծառայություններն են՝ մոտ 14 տոկոսով։ Սրան հաջորդում է մանրածախ առևտուրը, որտեղ գործում է ռուսական կապիտալով ստեղծված ընկերությունների 2,7 տոկոսը։
Հինգ ոլորտներ, որտեղ գրանցված են ռուսական ընկերությունների ամենամեծ թիվը.
1. Համակարգչային ծրագրավորման գործունեություն՝ 10 հազար 81 ընկերություն,
2. տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ծառայությունների այլ գործունեություն՝ 5658 ընկերություն,
3. մանրածախ առևտուր՝ 1013 ընկերություն,
4. գովազդային գործակալությունների գործունեություն` 726 ընկերություն,
5. Մասնագիտացված գործունեություն՝ 685 ընկերություն։