
Հուլիսի 29-ին Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ սկսվել

Հուլիսի ընթացքում Արեգակի վրա ամենաուժեղ բռնկումներից մեկը կարող է Երկրի վրա մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, որն իր պիկին կարող է հասնել այսօր կեսօրից հետո։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի «Մետեովեստի» պորտալը:
«Հուլիսը կավարտվի ուժեղ մագնիսական փոթորկով. անցած գիշեր վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ Արեգակի վրա տեղի է ունեցել X1,5 ուժգնությամբ բռնկում, որը դասվել է քսան ամենահզոր բռնկումների շարքը։ Սպասվում է գեոմագնիսական ակտիվության աճ: Արդեն առաջիկա գիշերը Երկրի վրա կարող է սկսվել G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 30-ին այն կշարունակվի և աստիճանաբար կուժեղանա՝ օրվա երկրորդ կեսին հասնելով առավելագույն՝ G3 դասի, ինչը համապատասխանում է ուժեղ մագնիսական փոթորկի:
Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկը աստիճանաբար կդադարի հուլիսի 31-ին։