Բաժիններ՝

Իտալիայի վարչապետ Մելոնին Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որը 5-օրյա պաշտոնական այցով գտնվում է Պեկինում, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին հայտնել է, որ Չինաստանը «կարևոր զրուցակից» է գլոբալ լարվածությունները հասցեագրելու գործում։ Ակս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։

«Միջազգային մակարդակով անվստահությունն աճում է, և կարծում եմ, որ Չինաստանն անխուսափելիորեն շատ կարևոր զրուցակից է՝ այս ողջ դինամիկան հասցեագրելու գործում», – ասել է Մելոնին։

Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Իտալիան նույնպես կարող է կարևոր դերակատարում ունենալ Եվրոպական Միության հետ հարաբերությունների հարցում՝ «փորձելով ստեղծել առևտրային հարաբերություններ, որոնք հնարավորինս հավասարակշռված կլինեն»։

Իր հերթին Սի Ծինփինը ողջունել է Պեկինի և Հռոմի միջև «վաղուց հաստատված բարեկամական հարաբերությունները», ինչպես նաև «հանդուրժողականությունը, փոխվստահությունը և փոխադարձ հարգանքը»։

Սա Մելոնիի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հուլիսի 28-ին Մելոնին հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ և ստորագրել եռամյա ծրագիր՝ ուղղված տնտեսական համագործակցության ամրապնդմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս