Բաժիններ՝

Լոնդոնի օդանավակայանում բնապահպան ակտիվիստների են ձերբակալել՝ չվերթն արգելափակելու փորձի ժամանակ

Լոնդոնում ձերբակալվել են Just Stop Oil բնապահպանական շարժման յոթ ակտիվիստներ, որոնք փորձել են արգելափակել Գեթվիք օդանավակայանի մարդատար տերմինալի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ օդանավակայանի ներկայացուցչին հղումով։

«Քիչ թվով ցուցարարներ բերման են ենթարկվել և հեռացվել օդանավակայանից»,- ասել է նա՝ հավելելով, որ Gatwick-ի բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն հունով։

Հեռուստաալիքը հրապարակել է ակտիվիստների լուսանկարը, որոնք նստել են նախաթռիչքային զննման տարածքի մուտքի մոտ՝ իրենց միջև տեղադրելով շարժման տարբերանշանով տուփեր։ Նրանց ներսում կողպեքներ են տեղադրել, որոնցով կապել են ձեռքերը, որպեսզի անվտանգության աշխատակիցների համար դժվարացնեն նստացույցը դադարեցնելը։

Ըստ Just Stop Oil կայքի՝ ցուցարարների պահանջներն էին ստիպել քաղաքական առաջնորդներին ձեռնարկել «արագ և վճռական գործողություններ»՝ բնակչությանը պաշտպանելու «կլիմայական պայմանների վատթարացման հետևանքներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031