Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ոչ թե անձնական, այլ համակարգային հարց է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գարիկ Ղուկասյանը նրան հարցրել է.

«Ազատ արձակեցին նաև Մամիկոն Ասլանյանին. կարո՞ղ ենք փաստել, որ Նիկոլն ամենաշատը վախենում է հենց Ձեզնից, և ի՞նչ է տալիս դավաճանին Ձեզ փակի տակ պահելը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Մամիկոն Ասլանյանի համար շատ ուրախ եմ, ինչպես նաև նիկոլական ռեպրեսիվ ճիրաններից այս պահին բոլոր ազատվածների համար։ Մամիկոնը 2018թ.-ից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվածների և ենթարկվողների երկար շարքում դեռ ամենաերկար անարդար կալանավորվածն էր՝ 2 տարի 7 ամիս անհիմն կերպով զրկված լինելով ազատությունից։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ոչ թե անձնական, այլ համակարգային հարց է։ Դա ոչ թե Մամիկոնի, Մալյանի, իմ կամ որևէ այլ անհատի խնդիրն է, այլ մեր երկրում տարրական իրավակարգի և ֆունկցիոնալ  ազատությունների այլասերման և քայքայման հետևանք՝ հանուն գործող վարչախմբի քաղաքական շահերի։

Որքան էլ տհաճ է հնչում, սակայն տպավորություն ունեմ, որ քաղաքական բռնաճնշումների դեմ պայքարը մեր երկրում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հանրային տիրույթներում սիստեմավորված չէ, ինստիտուցիոնալ չէ, այլ չափից ավելի անձնավորված։ Իսկ երբեմն՝ զավեշտի հասնող «խանդի տեսարաններով»։

Կանոնավոր իշխանական ռեպրեսիաների դեմ պայքարել պարտիզանական մեթոդներով կարող է հայտնի աստիճանի արդյունավետ լինել, բայց ոչ շրջադարձային, առավել ևս՝ կանխարգելիչ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս