Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանությունն Ապոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորի ֆիլմը

ԱՄՆ դեսպանությունը Ապոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորի ֆիլմը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:

«Հուլիսի 20-ը բոլորս հիշում ենք որպես Լուսնի վրա Ապոլոն 11-ի վայրէջքի օր և թեմային համահունչ առաջարկում ենք դիտել տաղանդավոր հայ կինոռեժիսորների «Թևավոր երազանք» կարճամետրաժ ֆիլմը։ Այն պատմում է երիտասարդ ինժեների մասին, որը ԱՄՆ հեռարձակման տիրույթ ներթափանցելու համար հատուկ սարք է ստեղծում, որպեսզի ի հեճուկս Խորհրդային Միության արգելքների կարողանա հետևել Ապոլոնի վայրէջքի պատմական պահին։ Այս ֆիլմն անցել է Հյուսթոնի կինոարվեստի փառատոնի շրջանակում ՆԱՍԱ-ի հետ համատեղ անցկացվող CineSpace 2023 կամ ԿինոՏիեզերք 2023 կարճամետրաժ ֆիլմերի մրցութի եզրափակիչ փուլ:

Մրցույթին հայտագրվող ֆիլմերում պետք է օգտագործված լինեին ՆԱՍԱ-ի տիեզերական ռեպորտաժների դրվագներ, իսկ ժյուրին գնահատում էր ստեղծարարության, նորամուծության տարրերը և մանրամասների նկատմամբ ուշադրությունը, այսինքն ճիշտ նույն գործոնները, որոնք առանցքային են տիեզերական թռիչքների պարագայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս