Բաժիններ՝

NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել

NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել, հաղորդում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։

«Առաջին անգամ մարսագնացը Կարմիր մոլորակի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել», – հաղորդում է NASA-ն X սոցիալական ցանցում:

NASA-ն պարզաբանել է, որ թեև Մարսի վրա ծծումբ պարունակող հանքանյութերի առկայությունը վաղուց էր հայտնի, սակայն սա առաջին անգամն է, որ հնարավոր է եղել հայտնաբերել այն իր մաքուր տեսքով։

«Մաքուր ծծումբը ձևավորվում է միայն որոշակի պայմաններում, որոնք գիտնականները չեն կապել այն վայրի պատմության հետ, որտեղ այն հայտնաբերվել է»,- տեղեկացրել է NASA-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031