Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ, այսօր ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է կայքը, բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» և«Աբովյան» բժշկական կենտրոններ:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության։

Նշվում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աբովյանի հրշեջ-փրկարարները:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031