Բաժիններ՝

Թուրքական նավը Պակիստանի ջրերում կփնտրի նավթ և գազ

Թուրքական «Oruç Reis» հետազոտական նավը սկսել է նավթի ու բնական գազի պաշարների որոնման աշխատանքները Պակիստանի տարածքային ջրերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ այդ նավը շուրջ 9 ամիս հետազոտման աշխատանքներ է իրականացրել Սոմալիի ջրերում և դրանից հետո ուղևորվել Պակիստան։

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ նավն առաջին հերթին կհետազոտի Պակիստանի հարավում գտնվող ջրային տարածքները, իսկ հետագայում՝ Մաքրանի շրջանը։ Նշվում է, որ հետազոտական աշխատանքներն իրականացվում են այդ շրջանի ածխաջրածնային ներուժը ստուգելու համար:

Պակիստանի նավթի նախարարությունը թուրքական ​​նավի աշխատանքները համարել է նշանակալի քայլ գրեթե 20 տարվա ընդմիջումից հետո ծովային հետազոտությունները վերսկսելու ուղղությամբ:

Այս համագործակցությունը մեծ ոգևորությամբ են ընդունել Պակիստանում և մեծ պաստառ փակցրել «Welcome Oruç Reis» գրությամբ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի լուսանկարներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30