Բաժիններ՝

Հայտնի են Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Նոր մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կլինի կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, ով մեկ մրցաշրջանի համար կվաստակի 37,5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Сapology-ն։

Երկրորդ տեղում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է՝ տարեկան 33,3 միլիոն եվրո աշխատավարձով։

Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» նորեկ, 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ֆրանսիայի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանում կվաստակի 31,3 միլիոն եվրո։

Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան չորրորդն է, 5-րդ տեղում Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակն է, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ 6-րդ։

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ 7-րդ հորիզոնականում է, իսկ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն՝ 9-րդ, բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 10-րդ տեղում է։

Իսկ 8-րդ հորիզոնականում «Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031