«Հայաստանը պետք է իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», – այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունները։
Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական և աշխարհաքաղաքական փոփոխություններ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ոռոգման ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ակտիվիստները տրակտորներով մտել են Ֆրանսիայի արևմտյան Լա Պալլիս նավահանգիստ և արգելափակել ագրոարդյունաբերական ընկերության մի շարք օբյեկտներ։
«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ազդեցության հաստատումը տեղի է ունենում քայլ առ քայլ։ Բարեփոխումների անվան ներքո ԱՄՆ-ը ներթափանցում է տվյալ երկրի բոլոր ոլորտներ սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար։ Սրա փոխարեն՝ Արևմուտքը մի քանի սպառազինություն կվաճառի և կստեղծի ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու, ՀՀ-ին զինելու, ուժեղացնելու պատրանք։ Դա Արևմուտքն անում է Ուկրաինայի դեպքում շատ պատկերավոր կերպով»,- ասաց նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր երկրի աջակցությունն Ուկրաինային համարել է պատմական պատասխանատվության հարց։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը հայտարարել է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարողանա 24 ժամվա ընթացքում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без 5-ти» հաղթանակը գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով թե՛ ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունները, թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակի նրբությունները։
Ռումինիայում Չերնավոդայի ատոմակայանի առաջին էներգաբլոկը ավտոմատ կերպով անջատվել է անսարքության պատճառով, սակայն վթարը չի ազդել միջուկային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդել է «Nuclearelectrica» ընկերության մամուլի ծառայությունը։
Ինքը՝ Ավանեսյանը ևս ունի բիզնես շահեր․ 2011 թվականին հիմնադրված «Աբովյան 39» ՍՊԸ 50 տոկոսը պատկանում է նախարարին, մյուս 50-ը՝ քրոջը՝ Շուշան Վարդանյանին։ Ի դեպ, պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում նախարարը 12 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել հենց այս ՍՊԸ-ից։
Թուրքիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են տեղակայվել Սոմալիում երկու տարի ժամկետով՝ անվտանգության միջոցառումներին և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այդ առթիվ համապատասխան առաջարկ է ուղարկել խորհրդարան։
«Կիպրոսի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես երկու անկախ պետությունների ձևավորման միջոցով», – այսօր կղզու հյուսիսային, թուրքաբնակ հատված կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար», – գրել է փաստաբանը։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF – HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու որոշում էր կայացրել, որտեղ կառուցվածքային որոշակի փոփոխություններ էին սահմանվել:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ։
Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին ու հարձակվել են նրանց վրա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփին անվանել է Միացյալ Նահանգների նախագահ։
«Յուրաքանչյուր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Միացյալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմություն։ Եթե, օրինակ, իրենց որևէ մեկն ասի՝ դուք պետք է ապրեք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թե պատմական, ապա այդ ասողին պատասխանատվության կկանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնվազն կզարմանան ու նման բան ասողին անգրագետ կհամարեն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Ինչպես տեղեկացնում է «Deutsche welle»-ն, այս մասին նա հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ իր ելույթում։
Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում անկարգությունների ժամանակ առնվազն 300 ոստիկան է տուժել։ Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին հայտնել է ոստիկանության խոսնակ Ֆարուք Հոսեյնը։
Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում:
Վրաստանի իշխանությունների վարած հակաարևմտան քաղաքականության ֆոնին Թբիլիսի-Արևմուտք հարաբերություններն օրեցօր վատթարանում են: «Գործակալների օրենքի» և այլ հակաժողովրդավարական օրենքների ընդունման, ինչպես նաև հետզհետե խորացող հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին՝ Արևմուտքի խոստացած նախազգուշացումները նախորդ շաբաթ Թբիլիսի հասան: Փաստացի՝ Արևմուտքը վերանայում է Թբիլիսիի հետ հարաբերությունները, չնայած Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում Արևմուտքի այս քայլն «անհասկանալի» են որակում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ […]
Օկուպացված Քարվաճառում ականների պայթյունից երեք ադրբեջանցի է վիրավորվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։
Գերմանիայի տարածքում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը կմեծացնի ռազմական էսկալացիայի վտանգը։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։
Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ Միջադեպի տեսանյութը տարածել է «Mash» տելեգրամ ալիքը։
Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։