Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան

Հուլիսի 14-ին Հայաստանում էր գտնվում ԱՄՆ վարչակազմը ներկայացնող հերթական պաշտոնյան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան, որը հանդիպել է Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հետ և ընդգծել՝ ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, ու այդ նպատակով տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը Հայաստանին կշարունակեն։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոլյանը, խոսելով ամերիկացի պաշտոնյայի մատնանշած ժողովրդավարության և դրա կարևորության մասին, նշեց՝ ժողովրդավարություն եզրույթն այլևս ծիծաղ է առաջացնում, քանի որ այդ բառի տակ ընդամենն առաջ են տանում իրենց շահն ու աջակցում իրենց շահերը սպասարկողներին։

«Այդ բառը շատ կարևոր բառ է, բայց ԱՄՆ-ը 2018 թվականից հետո աջակցում է ոչ թե ժողովրդավարությանը, այլ այդ բառն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական գործիք՝ իրենց շահերը սպասարկելու համար»,- ասաց Նիկոյանը։

Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը Հայաստանում իր շահերի սպասարկումը  պատկերացնում է Հայաստանը՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչը մինչև 2018 թվականը ևս եղել է ԱՄՆ-ի քաղաքականությունը, սակայն այն ժամանակվա հայկական շահը սպասարկող իշխանությունը կարողացել է դա թույլ չտալ։

Կարդացեք նաև

ՀՀԿ ԳՄ անդամը չի հավատում նաև, թե ԱՄՆ-ը կարող է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներն ու մարդու իրավունքները զարգացնել այն աստիճան, որ, օրինակ, տեսնի Հայաստանում քաղբանտարկյալներին։

«Այո, որոշակի քաղաքական կազմակերպություններ քաղբանտարկյալներին տեսնում են, տեսնում են, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, բայց առանձին կազմակերպություններից զատ՝ դա պարտավոր են անել պետությունները, դեսպանատները, ինչը չեն անում»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով՝ մասնավորապես, Արմեն Աշոտյանին կալանավորելու, նրա կալանքը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշումը կայացրել է ոչ թե դատավորը, այլ՝ նրա տերը։

«Արմեն Աշոտյանի գործն այն աստիճանի մեծ քաղաքական գործ է, որ կարծում եմ՝ նման մասշտաբի քաղաքական գործերը ձևավորվում են ամենաբարձր քաղաքական մակարդակներում։ Անձնական վրեժ է լուծում։ Արմեն Աշոտյանը հզոր ինտելեկտի տեր մարդ է։ Ցանկացած մտավախություն, ընդդիմադիր կոնսոլիդացիա նրա շուրջ կարող է լինել, և այս հարցում իշխանությունը ցանկացած մտավախություն կարող է ունենալ»,- ասաց Նիկոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս