Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը: Նախորդ դատական նիստի սկզբում դատավորն ընթերցեց Արմեն Աշոտյանի դիմումը՝ հասցեագրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին առ այն, որ իրեն թույլատրեն Տերյան փողոցում գտնվող իր բնակարանը թույլատրել տնօրինման հանձնել իր պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանին: Դատարանը չառարկեց, ասաց՝ դիմում կհասցեագրի […]
#ՀԻՄԱ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի պաշտպանը ևս, ով քննչական մարմիններում աշխատանքի փորձ ուներ, դիրքորոշում հայտնեց թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ գործ քննչական մարմնի մի ստորաբաժանումից մյուսը տեղափոխելը խնդիր է, ուր մնաց՝ կառույցից կառույց:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը: Երեկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին ներկայացրեցին երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը:
Արմեն Աշոտյանի պաշտպանները ճիշտ էին, դատախազը՝ սխալ. Դատավորը մերժեց 905 միլիոն դրամի չափով գույքային վնասի հատուցման միջնորդությունը
«Հետևաբար ԵՊԲՀ-ն ու մյուս բուհ-երը, ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, դադարել են պետական հիմնարկներ համարվելուց: Բուհ-երը հիմնադրամ են դարձել, որ պետությունից ավելի ազատ լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
«Փաստացի ինձ մեղսագրված 3 հոդվածներից փողերի լվացումն ամենածանր է: Երբ գործի էվոլյուցիան նայում ենք, կտեսնեք՝ տարբեր մարմիններում՝ ԱԱԾ, ՀՔԾ, անգամ ակնարկ չի եղել, որ նման մեղադրանք կարող է լինել: Այդ մեղադրանքը ծնվել է Քննչական կոմիտեում, ամենավերջին պահին, երկու պատճառով: Այս հոդվածով հնարավոր պատիժը շատ մեծ է, ու հույս ունեին՝ օդից ծագած մեղադրանքով սաստկացնել ճնշումն իմ նկատմամբ: Մյուս պատճառն այն է, որ սա արվեց, որ ինձ վարկաբեկեն իմ միջազգային գործընկերների մոտ: Նրանց համար դա нерукопожатный հոդված է: Երկու պատճառն էլ չաշխատեց»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նախաքննության մարմինը գործը դատարան ուղարկելու պահին բավարար կերպով չի հիմնավորել Արմեն Աշոտյանի առնչակցությունը փողերի լվացման հանցակազմին. փաստաբաններ