
Խնձորով ու պանրով աղցան

Բաղադրիչները՝
- 200 գ պանիր
- 2 հատ խնձոր
- 2 հատ վարունգ
- 1 հատ գազար
- 1 ճ/գ կտրտած կանաչ սոխ
- 1/2 բաժակ յոգուրտ
- 4 ճ/գ մայրու ընկույզ
- կիտրոնի հյութ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Խնձորները մաքրեք, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք ու վրան կիտրոնի հյութ ցողեք:
Վարունգները կտրատեք, ավելացրեք կտրտած կանաչ սոխն ու խառնեք:
Գազարն ու պանիրը անցկացրեք խոշոր քերիչով:
Յոգուրտը խառնեք 1 թ/գ կիտրոնի հյութի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք հազարի տերևները, տերևների վրա բուրգ-բուրգ շարեք պատրաստի բաղադրիչները: Վրան լցրեք մայրու ընկույզն ու պատրաստած սոուսը: Ձևավորեք կանաչիով: