Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին պարզաբանումներ է տվել Կիևում դեսպանատանը հարվածի առնչությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևի հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Գալուզինը պարզաբանումներ է տվել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-ին ստացված դիմումը՝ Կիևում գտնվող Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կիևում գտնվող Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության շենքերին հասցված վնասն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ աշխատանքով, ենթադրաբար, Patriot հրթիռի անկմամբ», – նշվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ «հատուկ ընդգծվել է, որ Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության օբյեկտների դեմ ենթադրյալ «հրթիռային հարվածների նպատակային բնույթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս