Ինչո՞ւ է տատանվում փոխարժեքը, որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է

Դոլարի փոխարժեքի նվազումը շարունակվում է. եթե 2023թ. վերջից դոլարի փոխարժեքը կայունացել էր 400-405 դրամի տիրույթում, ապա 2024-ի մարտից սկսեց աստիճանաբար նվազել։

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերն ապրիլի 30-ին ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով և վաճառում 391.72 դրամով։
Փոխարժեքի տատանումների մասին այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին նաև լրագրողները՝ մասնավորապես ճշտելով, թե դոլարի կուրսի նվազումն ինչ ռիսկեր ունի  տնտեսվարողների համար։

«Մենք էլի ունենք որոշակի առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ, որի արդյունքում փոխարժեքը վերջին ամսվա ընթացքում ոչ շատ մեծ չափով նվազել է։ Այսինքն՝ նոմինալ փոխարժեքը հայկական դրամի՝ դոլարի նկատմամբ, այս պահի դրությամբ 390 դրամի շրջանակներում է, այսինքն՝ 2.5 տոկոսի արժեզրկում կա ԱՄՆ դոլարի։ Դա հիմնականում պամանավորված է ներհոսքի գերազանցմամբ,- ի պատասխան՝ նշեց Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով,-   Գիտեք, որ մենք ունենք բավականին մեծ առևտրային հոսքեր. դրանք կարող են ազդել, տուրիստական հոսքերը, կապիտալի ներհոսքը կարող ենք ասել։ Դժվար է ասել՝ կոնկրետ որ գործոնի ազդեցության ներքո են դրանք տեղի ունենում,  բայց մենք այն, ինչ տեսնում ենք շուկայում, պահանջարկի ավելի թույլ լինելն է առաջարկի նկատմամբ»։

ԿԲ նախագահը վստահեցրեց՝ ԿԲ-ն հետևում է այդ զարգացումներին։

Կարդացեք նաև

«Քանի որ ազատ լողացող փոխարժեք է, մենք միջամտում ենք այն պարագայում, երբ տեսնում ենք, որ շուկայի ֆունկցիոնալը խախտվում է»,- հավելեց նա։

Տնտեսվարողների մասին իր դիտարկումներում նա նկատեց, որ սա արտահանողների համար ռիսկի մի գործոն է, որն իրենք պետք է հաշվի առնեն իրենց կողմից բիզնեսները կառավարելու ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս