Մենք գոհ ենք Ադրբեջանի առաջընթացից՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս. Էրդողան

Այսօր Բաքվի Ազադլիգ հրապարակում ռազմական շքերթ է անցկացվում, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը։

Ադրբեջանում նոյեմբերի 8-ը նշվում է որպես «2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 44-օրյա հաղթանակի օր»։

«Ներկայումս մենք գոհ ենք այն առաջընթացից, որը սիրելի Ադրբեջանը գրանցել է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս», – ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ զորահանդեսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բացառիկ հարաբերությունները օրեցօր շարունակում են ամրապնդվել հատուկ և ռազմավարական նախագծերի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս