ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարարը քննարկել են բազմակողմանի հարթակներում համագործակցության ամրապնդումը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում հանդիպել է Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարար Կակու Ադոմ Լեոնին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը։
«Մեծ հաճույքով հանդիպեցի Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարար Կակու Ադոմ Լեոնին։ Մտքեր փոխանակեցինք բազմակողմանի հարթակներում Հայաստան-Կոտ դ’Իվուար արդյունավետ համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիների վերաբերյալ։ Անդրադարձանք հաջորդ տարի Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբազմազանության համաժողովին (COP17)»,-իր գրառման մեջ նշել է Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

