Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ․ Էրդողան
Թող Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին պարգևի դեռ շատ հաղթանակներ: Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Ղարաբաղի «ազատագրումը» հպարտության աղբյուր է թյուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ»,- ասել է Էրդողանը։

