
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը

ԱՄՆ սենատը մի քանի ամսվա ձգձգումներից հետո հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին և ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան գործընկերներին։
Օրինագիծն անցել է 79 «կողմ», 18 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Այն օրենքի ուժ կստանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո, որը տեղի կունենա ապրիլի 24-ին։
Օրինագծերի փաթեթը, որն ապրիլի 20-ին ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 26 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային և 8 միլիարդ դոլարի հատկացում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
Փաթեթը ներառում է օրինագիծ, որն ընդլայնում է պատժամիջոցները ռուսական ակտիվների նկատմամբ և նաև կարող է ԱՄՆ-ում արգելել TikTok սոցիալական ցանցը։ TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, մոտավորապես 9 ամիս ունի սոցցանցը վաճառելու համար, այլապես TikTok հավելվածը կարգելափակվի ամերիկյան հավելվածների խանութներում։